Հայերեն   English   Русский  

Մոգերինին հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 171

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել միջազգային հանրությանը ուղիներ փնտրել Վենեսուելայում երկխոսության հնարավորության համար՝ առանց ռազմական միջոցների օգտագործման: Գրում է Russian.rt.com-ը:

«Միջազգային հանրությունը պարտավորություն ունի և պատասխանատվություն է կրում Վենեսուելայում խնդրի կարգավորման ուղիներ փնտրելու համար... առանց որևէ ռազմական ներխուժման, սակայն քաղաքական գործընթացի մեկնարկի համար այլ պայմաններ ստեղծելու հաշվին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մոգերինիի խոսքերը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ լատինաամերիկյան երկրում ռազմական լուծման կողմնակիցներ չի տեսնում:

Ընդ որում՝ նախօրեին Բոլիվարյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասը նշել էր, որ Վենեսուելան պատրաստ է արձագանքել հնարավոր ռազմական միջամտությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: