Հայերեն   English   Русский  

​Պոմպեոն Իրանից պահանջել է «իրեն որպես նորմալ երկիր պահել»


  
դիտումներ: 165

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից պահանջում է «իրեն որպես նորմալ երկիր պահել», հաղորդում է Associated Press-ը:

«Մեր նպատակն է, որ Իրանն իրեն որպես նորմալ երկիր պահի: Երբ նրանք հասնեն դրան, մենք պատրաստ կլինենք գործ ունենալ իրենց հետ»,-գործակալությունը մեջբերում է Պոմպեոյի խոսքը:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելք «Աբրահամ Լինկոլն» ավակիր ուղարկելու որոշումն ընդունվել է Իրանի սպառնալիքների պատճառով:

Շանահանը հայտնել էր նաև, որ ԱՄՆ-ն իրանական ռեժիմին կոչ է անում դադարեցնել բոլոր սադրանքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: