Հայերեն   English   Русский  

Արքայազն Հարին մեկնաբանել է որդու լույս աշխարհ գալը


  
դիտումներ: 359

Այսօր 34-ամյա արքայազն Հարին և նրա 37-ամյա կինը՝ Մեգան Մարքլն, առաջին անգամ ծնողներ են դարձել: Քանի դեռ դքսուհին ծննդաբերությունից հետո փորձում է կազդուրվել, երջանիկ հայրն արդեն հասցրել է շփվել լրագրողների հետ: Գրում է Spletnik.ru-ն:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Հարին հայտնել է, որ աներևակայելի ուրախ է հայր դառնալու կապակցությամբ և խոստովանել, որ շատ հպարտանում է կնոջով:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ այս առավոտ Մեգանը և ես հրաշալի և առողջ տղայի ծնող ենք դարձել: Մայրիկն ու փոքրիկն իրենց հիասքանչ են զգում: Դա իմ կյանքի ամենաաներևակայելի փորձն էր: Նախկինում չէի կարող պատկերացնել, թե ինչ է դա իրականում նշանակում: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես են կանայք դրա միջով անցնում: Այնուամենայնիվ, դա հրաշալի էր, և ես ուրախ եմ այս իրադարձությունով ձեզ հետ կիսվել», - անկեղծացել է Հարին:

«Սա իմ և կնոջս առաջին երեխայի ծնունդն էր: Եվ դա իսկապես անմոռանալի էր: Ես աներեւակայելիորեն հպարտանում եմ կնոջովս: Ցանկացած ծնող ձեզ կասի, որ իր երեխան իրական հրաշք է: Հանուն սեփական ժառանգորդի կյանքը չխնայելը իսկապես հասկանալի է: Ես յոթերորդ երկնքում եմ երջանկությունից: Շնորհակալություն աջակցության համար բոլորին», - դիմել է Սասեքսի երջանիկ դուքսը ժողովրդին:

Բացի այդ Հարին հայտնել է, որ այժմ արդեն ընտրել են որդու անունը: Հարին ժպիտը դեմքին խոստովանել է, որ երեխան սպասվածից մի փոքր ուշ է լույս աշխարհ եկել, ուստի իրենք ժամանակ ունեցել են նրա անվան շուրջ մտածելու համար: Բացի այդ նորաթուխ հայրիկը խոստացել է, որ երկու օրվա ընթացքում իրենց որդու հետ միասին առաջին անգամ կհայտնվեն հանրության առաջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: