Հայերեն   English   Русский  

​«Իսրայելը մեկ փամփուշտով անգամ չի օգնի Ադրբեջանի թշնամիներին». Իսրայելի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ


  
դիտումներ: 654

Իսրայելը մեկ փամփուշտով անգամ չի օգնի Ադրբեջանի թշնամիներին:

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Էֆրայիմ Սնէն, հաղորդում է Stmegi.com-ը:

«Եթե Հայաստանը ցանկանում է բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները, կարծում եմ` Իսրայելը ոչ ոքի չի մերժի նման մտադրության հարցում, սակայն հարկավոր է միշտ մի բան հիշել. Իսրայելը երբեք մեկ փամփուշտով անգամ չի օգնի Ադրբեջանի թշնամիներին»,-ասել է Էֆրայիմ Սնէն:

Նրա խոսքով` Իսրայելը չի կարող Հայաստանին ոչինչ մատակարարել, ինչը կարող է օգտագործվել Ադրբեջանի դեմ:

«Ոչ, ոչ և ոչ: Սա է մեր դիրքորոշումը: Վստահ եմ` մեր կառավարությունում ոչ ոք այդքան հիմար չէ, որ չհասկանա այդ ամենը: Իսրայելը նույնիսկ մի միլիգրամով չի օգնի Ադրբեջանի թշնամուն: Ոչ մի դեպքում: Մենք դաշնակիցներ ենք, մենք եղբայրներ ենք »,-ասել է Սնէն:

Նա նաև կարևորել է Ադրբեջանի հետ համագործակցությունը նաև մշակույթի, գիտության, ակադեմիական հետազոտությունների ոլորտներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: