Հայերեն   English   Русский  

​Իրանը մասնակիորեն հրաժարվել է միջուկային գործարքից


  
դիտումներ: 252

Իրանը դադարեցնում է իր որոշ պարտավորություններ միջուկային համաձայնագրի շրջանակներում։

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով IRIB-ը: Համապատասխան ծանուցումը Թեհրանն ուղարկել է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի դեսպաններին:

Ռոհանին ընդգծել է, որ որոշումը պայմանավորված է միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրսբերմամբ և Իրանի դեմ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների սահմանմամբ:

Ռոհանին հավելել է, որ 60 օր է տալիս եվրոպական երկրներին` համաձայնագրի նոր պայմանների շուրջ բանակցությունների համար: Իսկ եթե նոր համաձայնության չհասնեն, Իրանը կարող է դադարեցնել Արակի ռեակտորի վերակառուցումը:

Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու և երկրի նկատմամբ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: