Ջոն Բոլթոնը հայտարարությամբ է հանդես եկել
«Միացյալ Նահանգները կշարունակի խզել Կուբայի և Վենեսուելայի միջև կապերը: Կուբայի իշխանությունը Վենեսուելայի վրա կավարտվի, երբ վենեսուելացի ժողովուրդը հանդես գա իր ազատության օգտին», - գրել է Բոլթոնը թվիթերյան իր միկրոբլոգում:
Նա իր հայտարարությանը կցել է նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի գրառումը, որով վերջինս մեղադրել էր Կուբային Վենեսուելային ազատությունից և հարստությունից զրկելու մեջ:
«Վենեսուելայի տառապող ժողովուրդը միայն մեկ բռնապետական ռեժիմի զոհ չի դարձել, այլ երկու», - գրել էր Փենսը թվիթերում:
Ավելի վաղ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը Բոլթոնին «պաթոլոգիկ ստախոս» էր անվանել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կուբային «ամենաբարձր մակարդակի» պատժամիջոցներով էր սպառնացել, եթե Հավանան չդադարի Վենեսուելայի սահմանադրությունը խախտել: