Հայերեն   English   Русский  

Պոմպեոն չեղարկել է Բեռլին այցն ու շտապ մեկնել Իրաք


  
դիտումներ: 178

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղարկել է Գերմանիա այցն ու շտապ մեկնել Իրաք` Իրանի պատճառով, գրում է The New York Times պարբերականը:

Պոմպեոն 4-ժամյա այց է կատարել Իրաք, որի ընթացքում հանդիպել է Իրաքի նախագահ Բարհամ Սալիհի և վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

«Ցանկանում ենք Իրաքի կառավարությանը հայտնել Թեհրանի սպառնալիքների հոսքի մասին»,-ասել է Պոմպեոն:

Նշենք, որ Բեռլինում պետք է կայանար Պոմպեոյի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որևէ մանրամասն չի ներկայացրել, թե որն է Իրանի նոր սպառնալիքը:

«Չեմ ցանկանում մանրամասներ ներկայացնել»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պոմպեոն:

Twitter-ի իր էջում Պոմպեոն անդրադարձել է Իրաք այցին` հայտնելով վերջինիս հետ բարեկամության ամրապնդման կարևորության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: