Հայերեն   English   Русский  

Ահաբեկչություն Պակիստանում. կա 10 զոհ


  
դիտումներ: 177

Այսօր առավոտյան Պակիստանի Լահոր քաղաքում պայթյուն է որոտացել, հաղորդում է AFP գործակալությունը: Պայթել է ավտոբուսը, որը ոստիկանների էր տեղափոխում:

Քաղաքի ոստիկանության պետը հայտարարել է, որ ոստիկանները հարձակման թիրախում են եղել: Պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 25 մարդ վիրավորվել, նրանցից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ոստիկանությունը հաստատել է, որ պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից: Նախնական տեղեկությունների համաձայն` պայթյունն իրականացրել է քաղաքում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: