Հայերեն   English   Русский  

Պոմպեոն` Իրաք կատարած այցի նպատակի մասին


  
դիտումներ: 158

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրաք ուղևորվել էր Իրանի «բարձր ակտիվության» պատճառով երկրի ղեկավարության հետ բանակցելու և ինքնիշխանությանը սատարելու նպատակով; Այցի նպատակի մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ցանկանում էի Բաղդադ մեկնել, որպեսզի բանակցեմ երկրի ղեկավարության հետ և հավաստիացնեմ նրանց, որ մենք պատրաստ ենք շարունակել աջակցել, որպեսզի Իրաքը ինքնիշխան, անկախ պետություն լինի ... Այսպիսով, դա գլխավոր խնդիրն է», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Պոմպեոն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել աջակցել Իրաքի անվտանգության ուժերին՝ այդ թվում նրանց ուսուցման և մասնագիտական զարգացման հնարավորություններ ընձեռելով:

Բացի այդ, բանակցությունների շրջանակներում կողմերը նախատեսում են քննարկել «էներգետիկ խոշոր գործարքների» մի մասը՝ Իրաքի էներգետիկ անկախությանը հասնելու համար:

Պետդեպարտամենտի ղեկավարը նաև նշել է, որ Գերմանիայում ըմբռնումով են մոտեցել իր այցի չեղարկմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: