Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն քննարկում է դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը


  
դիտումներ: 473

Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը: Օրակարգում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Գլխավոր զեկուցողը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է: Ներկայացնելով դատախազության մեկ տարվա աշխատանքը՝ Դավթյանը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին:

Վերջինս խոսեց «Հետք»-ի այն բացահայտմանը, որ Երևանում մանկապարտեզներ են սեփականաշնորհվել: Դավթյանն ասաց, որ պարբերականում նյութի հրապարակումից անմիջապես հետո մասնագիտացված ստորաբաժանումը մանրակրկիտ ուսումնասիրություն է իրականացրել նշված մանկապարտեզների սեփականաշնորհման փաստաթղթերի հետ կապված:

«Կա հարուցված քրեական գործ, որի նախաքննության շրջանականերում, թվով 5 մանկապարտեզների գործունեությունն է քննության առարկա դարձել, քանի որ ձեռք են բերվել տվյալներ առերևույթ հանցագործության վերաբերյալ: Եթե պետությանը վնաս է հասցվել, մեր առաջնային խնդիրը այդ վնասը պետությանը փոխհատուցելն է»,-ասաց Դավթյանը:

Պատգամավորները հետաքրքրվեցին, թե մի շարք հարուցված քրեական գործերը քննության ո՞ր փուլում են գտնվում: Արթուր Դավթյանը նշեց, որ այն դեպքերը որոնք նախաքննության փուլում են, օրենքի ուժով ինքը հնարավորություն չունի ավելի շատ պարզաբանումներ ներկայացնել դրանց վերաբերյալ, և դա ոչ թե քմահաճույք է, այլ նկատառում, որ քրեական գործի մասին համապատասխան տվյալների հրապարակումը կարող է վնասել քննության ընթացքին:

Արթուր Դավթյանը նաև տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունում Հյուսիս-հարավ ճանապարահի կառուցման աշխատանքներում խորը ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է եղել հայտնաբերել հանցագործության դեպք, և հարուցվել է քրեական գործ շուրջ 23 միլիարդ դրամի վնասի մասով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: