Հայերեն   English   Русский  

Time ամսագիրը Բոլթոնին Թրամփի «պահապան շուն» է անվանել


  
դիտումներ: 263

Ամերիկյան Time շաբաթաթերթը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին Դոնալդ Թրամփի «պահապան շուն» է անվանել: Գրում է Gazeta.ru-ն:

Ավանդաբար, Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը անդրկուլիսյան է հանդիսանում, որի ազդեցությունը կարող է դիտվել անուղղակի: Նման աշխատակիցը պետության ղեկավարի համար ազնիվ միջնորդի դեր է ստանձնում ամենադժվար ռազմավարական իրավիճակներում, որը նաև պետք է լուծի ներքին քաղաքական վեճերը:

Բոլթոնն այս պաշտոնը ստանձնեց 2018 թ. ապրիլին և անմիջապես սկսեց այն կատարել հեռուստատեսության փորձագետի ինքնավստահությամբ, գրում է թերթը:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բաց և հաճախ հանդես է գալիս հեռուստաալիքների եթերում ամպագոռգոռ հայտարարություններով՝ բավականություն ստանալով Ամերիկայի հակառակորդերին ագրեսիվ հրապարակային հայտարարություններով հավասարակշռությունից հանելու ունակությունից և այդ հարցերի շուրջ սեփական դիրքորոշման պաշտպանությունից, այլ ոչ թե Սպիտակ տան տեսակետերին հետևելուց:

Օրինակ, անցյալ տարվա հունիսին նա զայրացրեց Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը՝ առաջարկելով նրանց հետևել միջուկային զինաթափման «լիբիական մոդելին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: