Հայերեն   English   Русский  

Ռուսաստանն Իրանից բացատրություն է պահանջել


  
դիտումներ: 826

Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Թեհրանից` կապված միջուկային գործարքի հարցով իր հետագա քայլերի հետ:

Այս մասին, РИАНовости-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ:

Լավրովի խոսքով` ներկայիս բանակցությունները հնարավորություն են տալիս բացատրություն ստանալ հենց առաջին ձեռքից:

Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերն արգելափակել են միջուկային համաձայնագրի մի շարք կետերի իրականացումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանը հայտարարել է միջուկային գործարքից մասնակիորեն հրաժարվելու մասին և ծանուցում ուղարկել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Չինաստանի դեսպաններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: