Հայերեն   English   Русский  

100 փաստ նոր Հայաստանի մասին՝ վարչապետից


  
դիտումներ: 980

Այս պաշտոնում ընտրվելուց մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը հաշվետվություն է ներկայացրել բոլոր կետերով՝ քաղաքականությունից և տնտեսությունից մինչև աղբի վերամշակում

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ է ընտրվել 2018թ-ի մայիսի 8-ին։ Իր պաշտոնավարման մեկնարկից մեկ տարի անց նա մամուլի ասուլիս էր հրավիրել։ Վարչապետը հարյուր փաստ ներկայացրեց նոր՝ «հետհեղափոխական» Հայաստանի մասին։ Նրա խոսքով՝ հատկանշական փաստերն ավելի շատ են, սակայն նա փորձել է սահմանափակվել միայն հարյուրով։

Ինչի՞ց է սկսել Փաշինյանը

Իր ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր գործունեության և երկրի կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։

Մամուլի ասուլիսը սկսվել է տնտեսական ցուցանիշներից։ Նախևառաջ, Հայաստանի վարչապետը հայտարարել է առաջին եռամսյակում բյուջետային մուտքերի հավաքագրման 25% գերակատարման մասին։ Պետբյուջեի եկամուտներն արդեն ավելացել են 62 մլրդ դրամով, բոլորովին վերջերս հայտարարվել էր 40 մլրդ դրամի մասին։

Փաշինյանի խոսքով՝ 40%-ով աճել է սպառողներին տրված ՀԴՄ կտրոնների քանակը։ Վարչապետի կարծիքով՝ դա բիզնեսի և հարկային վարչարարության թափանցիկության մակարդակի բարձրացման արդյունք է։

Ավելին, վերջին մեկ տարում «ստվերից» դուրս է բերվել 51 000 աշխատատեղ։ Ենթադրվում է, որ դրանց մի մասը նոր է ստեղծվել։

Մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է նաև, որ օրենսդրական բարեփոխումների միջոցով Հայաստանի առևտրային բանկերը չեղարկել են երկրի 20 հազար բնակչի պարտքերն ու տուգանքները։ Դրանց ընդհանուր գումարը կազմել է 11,5 մլրդ դրամ։

Ո՞ւմ աշխատավարձերն են բարձրացվելու

Վարչապետը հիշեցրել է զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը տասը և ավելի տոկոսով բարձրացնելու մասին։ Նա հաղորդել է, որ արդեն բարձրացվել են բուժաշխատողների, Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների, բուհերի դասախոսների աշխատավարձերը։

Իշխանություններն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։ Ազգային անվտանգության ծառայությունում և ոստիկանությունում աշխատավարձերն աճել են 30%-ով։

«Հայաստանի նախկին նախագահի կալանքն ամենամեծ ձեռքբերումն է»

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ընդգծել է, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ և բռնաճնշումների ենթարկվածներ։

Որպես տարվա հիմնական հաջողություն վարչապետը համարում է Հայաստանի նախկին նախագահի կալանքը, որը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավված նախկին փոխվարչապետը, պաշտպանության նախկին նախարարը, Զինված Ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետը, բնապահպանության նախկին նախարարը, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավարը։

«Բացի այդ, որպես մեղադրյալ ներգրավվել են երկու գործող փոխնախարար, ՊՎԾ պետ և այլ գործող պաշտոնյաներ: Ես սա չեմ ասում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելով, ուղղակի որպես վիճակագրական փաստ, աննախադեպ վիճակագրական փաստ», – հայտարարել է Փաշինյանը:

«Թեևերը կկտրեմ»․ վարչապետն անդրադարձել է երկրի իշխանությունում պառակտման թեմային

Լրագրողների առաջին իսկ հարցերը վերաբերում էին Պետական վերահսկողղության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործին, որին ապրիլին պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանք առաջադրվեց։ Փաշինյանը որոշում կայացրեց Դավիթ Սանասարյանի լիազորությունների ժամանակավոր դադարեցման մասին, որին նա հենց ինքն էր նշանակել այդ պաշտոնում։

Սանասարյանի գործի առնչությամբ լրագրողներին, մասնավորապես, հետաքրքրում էր այն հարցը, թե արդյոք երկրի իշխանությունում այսօր պառակտում կա, և արդյո՞ք ինչ-որ «թևեր» կան, որոնք կարող են միջամտել գործընթացին։

«Մի՞թե ես նման են մի մարդու, որը կարող է վարչապետ լինել և իմ պաշտոնավարման ժամանակ իշխանության ներսում կարող են թևեր լինել, որոնք կարող են․․․ չգիտեմ։ Իշխանության մեջ, մասնավորապես, գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին են, և այդ մարմինը ղեկավարվում է վարչապետի կողմից, եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ», – ասել է Փաշինյանը։

«Նախորդ իշխանությունները ոչնչացրել են ԱԱԾ մի շարք փաստաթղթեր»

Մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն արեց։ Նա հաղորդեց, որ նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ հասցրել են ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայության արխիվի որոշակի քանակով փաստաթղթեր․

«Այս գործով արդեն մի քանի ամիս է՝ կառույցում ծառայողական հետաքննություն է ընթանում»։

Փաշինյանն ասել է, որ դեռ հայտնի չէ, թե ինչ է եղել այդ փաստաթղթերում։ Սակայն նախորդ իշխանությունների ներկայացուցիչների գործողությունները նա որակել է որպես հանցավոր։

Իրավիճակը Ղարաբաղում․ «մենք կիսապատերազմական վիճակում ենք»

Փաշինյանը մեկնաբանել է Ղարաբաղում հրադադարի հաճախակի դարձած խախտումների ֆոնին ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։

Նրա խոսքով՝ վերջին երկու ամսում շփման գծում որոշակի լարվածություն կա, սակայն կայունությունը պահպանվում է․

«Եթե ամենօրյա կրակոցներ կան, նշանակում է, որ մենք կիսապատերազմական վիճակում ենք»։

Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ Ադրբեջանի նախագահի հետ տեղեկություններով են փոխանակվում հաստատված կապի միջոցով։

«Հույս ունեմ, որ կկարողանանք հասկանալ, թե ինչ և ինչու է տեղի ունենում։ Ես մեր վիրավոր զինծառայողներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում», – ասել է Փաշինյանը։

Ռուսական գազ

Ռուսական գազի գների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է, որ հայկական կողմը հույս ունի պայմանավորվածության գալ Ռուսաստանի հետ․

«Քննարկումները, բանակցությունները շարունակվում են։ Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք, հույս ունենք, որ մեր ռուս գործընկերների հետ համաձայնության կգանք»։

Մոսկվայում ապրիլին միջկառավարական հանձնաժողովի նիստին հայկական կողմն առաջարկել է գազի գնի հնգամյա պլանավորում։ Մինչև հուլիսի 1-ը կներկայացվի համաձայնգրի նախագիծը, որում կամրագրվեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմները։

2019թ-ի հունվարի 1-ից ռուսական գազի գինն աճել է 150 դոլարից մինչև 165 դոլար հազար կուբամետրի դիմաց, իսկ բնակչության համար սակագները նույնն է մնացել ընկերության ծախսերի կրճատման հաշվին։






Մեկնաբանություններ - 3

Ջորջ     09.05.2019 Սիրելի Նիկոլ, հարգելի պարոն վարչապետ հավատացեք որ Արցախցիների գերակշիռ մասը սիրում, հարգում, հավատում և վստահում է Ձեզ: Ինչքան էլ որ չար մարդիք վայրահաչեն, այնուամենայնիվ, մոտ ապագայում Ձեր վարած ճիշտ քաղաքականությունը կբերի իր դրական պտուղները և բոլորը կհամոզվեն ընտրված ուղու ճիշտ լինելու մեջ, սակայն թախանձագին խնդրում ենք հետամուտ լինել որպիսի Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները շուտափույթ տեղի ունենան նաև Արցախում, այլապես այսպես ապրելն այլևս անհնար է:Մի կողմ մի քաշվեք և թողեք որ Արցախում իրադարձությունները ինքնուրույն զարգանան, այլապես տեղի կունենա ներկա իշխանության պարզ վերարտադրություն իր բոլոր բացասական հետևանքներով: Չի կարելի ոչ մի դեպքում թույլ տալ որ Բալասանյան Վիտոն դառնա Արցախի ղեկավար - դա կլինի Արցախի վերջի սկիզբը: Եվ վերջ ի վերջո խնդրում ենք հանել մայր Հայաստանն ու Արցախը իրարից բաժանող այդ խայտառակ պոստերը որոնք գտնվում են Քառվաճառի և Բերձորի շրջաններում: Դրանք ծառայում են միայն մի խումբ մաֆիոզների շահերին:

agob.k     09.05.2019 voj te 100.past ayl hayrur hazaravur suder paspasankner u qegjavorutyu nikol tun jes amajum artyok arGanabadiv junis ? aveli lav a ayt qegdod tunjt paqes ?

agob.k     09.05.2019 voj te 100.past ayl hayrur hazaravur suder paspasankner u qegjavorutyu nikol tun jes amajum artyok arGanabadiv junis ? aveli lav a ayt qegdod tunjt paqes ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: