Հայերեն   English   Русский  

​Թուրք բժիշկները հղիությունը շփոթել են քաղցկեղի հետ և քիմիաթերապիա նշանակել


  
դիտումներ: 189

Թուրքիայում կինը դատի է տվել բժիշկներին, որոնք հղիությունը շփոթել են քաղցկեղի հետ և քիմիաթերապիա նշանակել, հաղորդում է Mirror-ը:

35-ամյա կինը քիմիաթերապիայի պատճառով կորցրել է երկվորյակ երեխաներին:

2018 թվականին Սերպիլ Բաղիի մոտ ձվարաններից մեկում ուռուցք են հայտնաբերել և հեռացրել: 3 ամիս անց կնոջ մոտ արյան մեջ հորմոն է առաջացել, որն արտադրվում է հղիության կամ արգանդի քաղցկեղի ժամանակ:

Սերպիլի ամուսինն ասում է, որ հարցրել է բժիշկներին, թե ինչպես չեն իմացել, որ կինը հղի է, ինչին բժիշկները պատասխանել են. «Երեխաները կարևոր չեն, կարևորն այն է, որ կինդ ողջ է»:

Կատարվածը, Սերպիլի ամուսնու խոսքով, բժշկական անփութություն է: Նա նաև նշել է, որ բժիշկները պետք է պատժվեն, նրանց դեմ արդեն դատական հայց է ներկայացվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: