«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթողին պլյուս չափի կատեգորիա են տեղափոխել
Գեղեցկության մրցույթում գրանցած հաղթանակից երկու ու կես տարի անց կոլումբիացի մոդելը Նյու Յորքում պայմանագիր է կնքել մոդելային գործակալության հետ: Վեգան գրում է, որ շատ է աշխատել և ճանապարհորդել այդ ընթացքում և միայն երեք ամիս անց է վերադարձել գործակալություն:
«Ես առողջ եմ զգացել ինքս ինձ և իմ մարմինը ինձ դուր է գալիս: Բայց ես, ըստ երեւույթին, գիրացել էի մեկ կիլոգրամով», - խոստովանել է 26-ամյա կոլումբիացին:
Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ գործակալության ներկայացուցիչներն ասել են, որ իրեն այլևս նիհար չեն համարում և այդ պատճառով նա պլյուս չափի մոդել կդառնա:
Աղջիկը բացատրել է, որ այդ պատճառով չի զայրացել, բայց մոդելային չափանիշներն իրեն տարօրինակ են թվացել և ստիպել են իրեն վերանայել վերաբերմունքը մոդելային ոլորտի չափանիշների հարցում: