Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան քննադատել են Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները


  
դիտումներ: 314

ՄԱԿ-ի միջնորդների եվրոպական եռյակը` Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան քննադատել են Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները,

ընդ որում, այդ երկրները մերժել են միջուկային գործարքի հարցով Իրանի վերջնագիրը, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով 3 պետությունների տարածած համատեղ հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի մետալուրգիական ոլորտի նկատմամբ: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն` Թրամփի ստորագրած հրամանագրում ընդգրկված են Իրանի երկաթի, պողպատի, ալյումինի և պղնձի ոլորտները:

Երեկ էլ Թեհրանը հայտնել էր, որ սառեցնում է միջուկային համաձայնագրի դրույթներից մի քանիսն ու փաստաթղթուղթը կնքած կողմերին 60 օր ժամանակ տալիս` նոր համաձայնության հասնելու համար: ԵՄ-ն դա անընդունելի վերջնագիր էր անվանել:

«Մենք մերժում ենք ցանկացած վերջնագիր: Հիշեցնում ենք ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) վճռորոշ դերի և Իրանի կողմից իր պարտավորությունների իրականացման կարևորության մասին»,-ասվում է հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել են նաև, որ շարունակում են ջանքեր գործադրել Իրանի հետ օրինական առևտուր ապահովելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: