Հայերեն   English   Русский  

Դավիթ Սանասարյանն արձագանքել է Փաշինյանի այսօրվա հայտարարություններին


ֆբ գրառում


  
դիտումներ: 368

Այսօր լսեցի վարչապետ Փաշինյանի ասուլիսի՝ ինձ վերաբերող հարցուպատասխանը, և քանի որ լրագրողներն էլ են վարչապետի պատասխանին առնչվող հարց ուղղում ինձ,

խնդրում եմ սա ընդունեք որպես պատասխան և այլևս հարցեր չտաք այս մասին։

Այո, ես վարչապետին տեղեկություն տվել եմ այն ժամանակ, երբ դեռ ես այս գործով որևէ կարգավիճակ չունեի, այո ես վարչապետի հետ հանդիպել եմ և խոսել ենք այս գործի մասին, բայց վարչապետի այն ասածից, թե իր աղբյուրը միայն ԱԱԾ-ն չի, այլ նաև Դավիթ Սանասարյանն է, ասեմ, որ դա չի ենթադրում, որ ես ինքնախոստովանականով եմ հանդես եկել վարչապետի մոտ, ընդհակառակը, ես տեղեկացրել եմ քրեական գործի հետ կապված իմ անմեղության մասին։

Ավելին չեմ կարող ասել, անհամբեր սպասում եմ նախաքննության ավարտին։

Սիրում եմ բոլորիդ։

Դավիթ Սանասարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: