Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 13–ին


  
դիտումներ: 545

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին՝ ժամը 14։00-ին։

Ամենայն հավանականությամբ երկրորդ նախագահը կմասնակցի դատավարությանը։

Այդ օրը դատավորը պետք է անդրադառնա ամբաստանյալների խափանման միջոցի հարցին և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ որոշում կկայացնի: Նախկինում նան որոշում դատավորը կայացնում էր դատաքննություն նշանակելիս՝ միանձնյա. սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այս դրույթը: Այժմ այն քննվելու է դռնբաց՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: