Հայերեն   English   Русский  

​BBC-ի հաղորդավարին աշխատանքից ազատել են` թագավորական նորածնի մասին կատակի պատճառով


  
դիտումներ: 397

BBC-ի հաղորդավար Դենի Բեյքերին աշխատանքից ազատել են` Twitter-ում թագավորական նորածնի մասին կատակի պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի ուշ հաղորդավարն իր արարքը «հիմարություն» է անվանել:

«Հենց նոր ազատվեցի աշխատանքից»,-գրել է Բեյքերն ու հեռացրել նորածնի մասին իր գրառումը:

61-ամյա Բեյքերը կապիկի լուսանկար էր հրապարակել և գրել` «թագավորական նորածինը լքեց ծննդատունը»:

«Դենին հիանալի հաղորդավար է, սակայն ամենշաբաթյա շոուն այլևս չի վարի»,-հայտնել է BBC-ի ներկայացուցիչը:

«Հումորային լուսանկար էր: Պճնված շիմպանզե: Քննադատեցին, ջնջեցի, ներողություն խնդրեցի: Կենացդ, Արչի (արքայազն Հարիի և դքսուհի Մեգան Մարքլի նորածինը,-խմբ.), ներողություն»,-ավելի ուշ գրել է Դենին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: