Հայերեն   English   Русский  

​«Իրանի միջուկային համաձայնագիրը պետք է պահպանվի». Մակրոն


  
դիտումներ: 393

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իրանը պետք է պահպանի միջուկային համաձայնագիրը, հաղորդում է AssociatedPress-ը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան քննադատել են Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, ընդ որում այդ երկրները մերժել են միջուկային գործարքի հարցով Իրանի վերջնագիրը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի մետալուրգիական ոլորտի նկատմամբ: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն` Թրամփի ստորագրած հրամանագրում ընդգրկված են Իրանի երկաթի, պողպատի, ալյումինի և պղնձի ոլորտները: Երեկ էլ Թեհրանը հայտնել էր, որ սառեցնում է միջուկային համաձայնագրի դրույթներից մի քանիսն ու փաստաթղթուղթը կնքած կողմերին 60 օր ժամանակ տալիս` նոր համաձայնության հասնելու համար: ԵՄ-ն դա անընդունելի վերջնագիր էր անվանել:

Մակրոնի խոսքով` Իրանը պետք է մնա այդ համաձայնագրում:

«Մենք կողմ ենք այդ համաձայնագրի պահպանմանը` հաշվի առնելով հրթռիային ոլորտում և տարածաշրջանում Իրանի գործունեությունը: ԵՄ-ն պետք է անի ամեն ինչ` Իրանին այդ համաձայնագրում թողնելու համար»,-հավելել է Մակրոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: