Հայերեն   English   Русский  

ԵԼ. Եզրափակչում` կրկին անգլիական դիմակայություն


  
դիտումներ: 204

Լոնդոնի «Արսնեալն» ու «Չելսին» դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» իսպանական «Վալենսիային» հաղթեց 4:2 հաշվով: «Զինագործների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լյակազեթը:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Լոնդոնի «Չելսին»-ին Եվրոպայի լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով «Այնտրախտին»:

Չելսի-Այնտրախտ

Կիսաեզրափակչի երկրորդ խաղում «Չելսին» սեփական հարկի տակ հյուրընկալեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Անգլիական ակումբի ֆուտբոլիստների հանդիպման հաշիվը բացեցին առաջին խաղակեսի 28-րդ րոխպեին. աչքի ընկավ Չիկը: Երկրորդ կեսի մեկնարկին «Այնտրախտից» հաշվի հավասարությունը վերականգնեց Յովիչը: Երկու խաղերի ընդհանուր հաշվում գրանցվեց 2:2 հաշիվ:
Լրացուցիչ ժամանակում ևս խաղի ելքը չվճռվեց և ամեն ինչ որոշեց հետխաղյա
11-մետրանոց հարվածների շնորհիվ, որտեղ առավել դիպուկ գտնվեցին «Չելսիի» ֆուտբոլիստները:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ կհանդիպեն լոնդոնյան 2 թիմերը`«Չելսին» և «Արսենալը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: