Հայերեն   English   Русский  

Ազատոճայինները Կիևում կմասնակցեն հուշամրցաշարի


  
դիտումներ: 243

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 10-12-ը Կիևում կմասնակցի ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարին։


Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ), Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։
Թիմի հետ Ուկրաինայի մայրաքաղաք են մեկնել հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, մրցավար Գեւորգ Հարությունյանը։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: