Հայերեն   English   Русский  

Իտալիայի փողոցին հարակից այգու բացման արարողությանը ներկա էր Նիկոլ Փաշինյանը


  
դիտումներ: 130

Քիչ առաջ Երևանում տեղի ունեցավ քաղաքապետարանից ոչ հեռու գտնվող Իտալիայի փողոցին հարակից վերանորոգված այգու բացումը:

Ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները, այլ պաշտոնատար անձինք:

Այգու վերանորոգման համար հենց գործարար Վարդանյան ընտանիքն էր ֆինանսական միջոցներ հատկացրել՝ ավելի քան 5 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար: Զբոսակգու վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռ հեղափոխությունից առաջ: Բուն շինարարական աշխատանքները տևել են 1.5 տարի: Այգու բացման արարողությունը կատարեցին Հայկ Մարությանն ու Կարեն Վարդանյանը: Նրանք հայտարարեցին, որ այգին այսուհետ հանդիսանալու է հըամայնքի սեփականությունը, իսկ դրա խնամքը 99 տարով ստանձնում է Վարդանյան ընտանիքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: