Հայերեն   English   Русский  

Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Save Համօգտագործել


ֆբ գրառում


  
դիտումներ: 209

Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

«Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին»,- ասված է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: