Հայերեն   English   Русский  

Աֆղանստանում պայթյունի հետևանքով 4 երեխա է զոհվել


  
դիտումներ: 182

TOLOnews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Աֆղանստանի Ֆարյաբ նահանգում ականի պայթյունի հետևանքով չորս երեխա է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ ականը տեղադրված է եղել զինյալների կողմից աֆղանցի ուժայինների վրա հարձակում գործելու նպատակով:

Մահացածների տարիքը չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին վեց մարդ վիրավորվել էր Քաբուլի կենտրոնում Աֆղանստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի մոտ պայթուցիկի գործարկման և ահաբեկիչների հարձակման արդյունքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: