Հայերեն   English   Русский  

​Էմոցիաներն ազդում են կյանքի տևողության վրա. գիտնականներ


  
դիտումներ: 65

Կանադայի Կոնկորդիա համալսարանի գիտնականները կապ են գտել էմոցիաների և կյանքի տևողության միջև, հաղորդում է Korrespondent-ը՝ վկայակոչելով Psychology and Aging ասմագրում հրապարկված հոդվածը:

Հետազոտողները հետևել են Մոնրեալի 59-93 տարեկանների կյանքին, ինչպես նաև հավաքել նրանց արյան անալիզներն ու հարցում անցկացրել, թե որքան հաճախ են նրան դեպրեսիայի ենթարկվում:

Արդյունքում գիտնականները եզրակացության են եկել, որ հաճախ զայրացող տարեցներն ամենից հաճախ են տառապում քրոնիկ հիվանդություններով և քիչ են ապրում:

Ենթադրվում է, որ բացասական էմոցիաները կրճատում են կյանքի տևողությունը, և ճիշտ հակառակը: Ակտիվ տարեցներն առավել երկար են ապրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: