Հայերեն   English   Русский  

​Իրանում հայտնել են, որ տրամաբանությունից զուրկ Թրամփի հետ պետք է ուժի լեզվով խոսել


  
դիտումներ: 132

Միջազգային կազմակերպություններում Իրանի Իսլամական խորհրդարանի հատուկ ներկայացուցիչ Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հայտարարել է,

որ «տրամաբանությունից զուրկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պետք է ուժի լեզվով խոսել», հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:

Նրա խոսքով՝ Թրամփի գործողություններին պետք է պատասխան տա Իրանի կառավարությունը՝ պահպանելով «ուժի տրամաբանությունն ու կտրուկ կերպով պատասխանելով թշնամուն»:

Հիշեցնենք, որ 2018թ. մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու մասին՝ խախտելով համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Իսկ 2019-ի ապրիլին Թրամփը հայտարարեց, որ Իրանից նավթ գնող բոլոր երկրները կհայտնվեն պատժամիջոցների ներքո:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: