Հայերեն   English   Русский  

Հռոմի պապը տվյալներ է պահանջել մանկապիղծ քահանաների մասին


  
դիտումներ: 583

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հրամանագիր է ստորագրել՝ պարտավորեցնելով կաթոլիկ քահանաներին հաղորդել իրենց գործընկերների սեռական հանցագործությունների մասին: Որոշումը հրապարակվել է Վատիկանի կայքում: Գրում է Gazeta.ru- ն

Հրամանագրի համաձայն՝ հոգևորականների սեռական բռնության զոհերը այժմ կկարողանան օգնության խնդրանքով անմիջապես Վատիկան դիմել:

Ավելի վաղ Ֆրանցիսկոսը ընդունել էր կարդինալ Ռիկարդո Էսսատի Անդրելոյի հրաժարականը:

Բացի այդ եկեղեցու աշխատակիցը դատապարտվել էր վեց ամսվա պայմանական ազատազրկման այն պատճառով, որ չէր հայտնել մանկապիղծ քահանա Բերնարդ Պրեյնտի սեռական ոտնձգությունների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: