Հայերեն   English   Русский  

Դոնալդ Տուսկը գնահատել է բրեքսիթի չեղարկման հավանականությունը


  
դիտումներ: 242

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը պատմել է Բրեքսիթի չեղարկման հավանականության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Այսօր մենք ունենք հնարավորություն, որ բրեքսիթը չի կայանա, իմ կարծիքով՝ 20-30% հավանականությամբ: Իսկ դա շատ է», - հայտարարել է Տուսկը Gazeta Wyborcza պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում:

Նրա խոսքերով՝ յուաքանչյուր ամիս ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը այնպես չի լինի, ինչպես դա իրենց պատկերացրել էին այն մարդիկ, որոնք նախապես առաջ էին մղել Բրեքսիթի գաղափարը:

Ավելի վաղ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնության էին եկել մինչև հոկտեմբերի 31-ը Բրեքսիթի ճկուն երկարաձգման շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: