Հայերեն   English   Русский  

019 թ. մայիսի 11-13-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը


  
դիտումներ: 654

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի,

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամի գործընկերությամբ` 2019 թ. մայիսի 11-13-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը:

Մայիսի 11-ին, ժամը 16:00-ին կկայանա մրցութային փուլը:

Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները ժամը 12:00-ին կայցելեն պանթեոն և հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին:

Մայիսի 13-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միությունում տեղի կունենա Գալա համերգը և մրցանակաբաշխությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: