Հայերեն   English   Русский  

Քեյթ Միդլթոնը մտադիր է չորրորդ անգամ մայր լինել


  
դիտումներ: 1053

Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, մտածում է չորրորդ անգամ մայր դառնալու մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին հայտնում է Daily Mail պարբերականը՝ հղում անելով Քեյթի ընկերուհուն: Ինչպես նշվել է, նման ցանկության առաջացմանը նպաստել է օրեր առաջ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկի լույս աշխարհ գալը:

Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ 5-ամյա Ջորջի, 4-ամյա Շառլոտայի և մեկ տարեկան Լուիի մայրը դեմ չէ ևս մեկ երեխա ունենալ:

Սակայն ինչպես հայտնի է, Քեյթը միշտ ցանկացել է երեք երեխա ունենալ և այժմ չորրորդ երեխա լույս աշխարհ բերելու մտադրությունը զարմացրել է շատերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: