Հայերեն   English   Русский  

Լույս աշխարհ է եկել Քիմ Քարդաշյանի չորրորդ երեխան


  
դիտումներ: 576

Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քայնե Ուեսթի ընտանիքում լույս աշխարհ է եկել 4-րդ երեխան:

Այս մասին Քարդաշյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Նա Չիկագոյի երկվորյակն է: Վստահ եմ, որ նա դեռ շատ կփոխվի, բայց հիմա շատ է նման նրան»,- գրել է Քիմը:

Փոքրիկը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ: Քիմի և Քանյեի ընտանիքում նորածինը երկրորդ տղան է, նա չորրորդ երեխան է՝ 5-ամյա Նորթից, 3-ամյա Սենթից և 15 ամսական Չիկագոյից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: