Հայերեն   English   Русский  

Լե Պենը վերջնագիր է ներկայացրել Մակրոնին


  
դիտումներ: 242

Ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը հայտարարել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը ստիպված կլինի լքել իր պաշտոնը, եթե պարտություն կրի Եվրախորհրդարանի ընտրություններում: Գրում է Mk.ru-ն:

Քաղաքական գործիչը Մակրոնին համեմատել է գեներալ Շառլ դե Գոլի հետ, որի օրինակով նա առաջարկել է հանդես գալ որպես պետության ղեկավար, քանի որ Մակրոնը «Առաջ, Հանրապետություն» կուսակցության և նախընտրական քարոզարշավի առաջնորդն է:

«Եթե ընտրությունները վերածվում են հանրաքվեի, պետք է պատիվ ունենալ անել այն, ինչ դե Գոլը արեց, այսինքն, հեռանալ պարտության դեպքում», - հայտարարել է Լե Պենը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: