Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլի որդու մասին ռասիստական գրառում կատարած հաղորդավարի դեմ հետաքննություն է սկսվել


  
դիտումներ: 649

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել BBC- ի հաղորդավար Դենի Բեյքերի նկատմամբ ստացված բողոքներից հետո, որը ռասիստական գրառում էր կատարել թվիթերում Մեգան Մարքլի և արքայազն Հարիի նորածին որդու՝ Արչիի մասին: Այդ մասին հայտնում է The Sun պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Ոստիկանությունը հայտնել է, որ փորձագետները գնահատելու են Բեյքերի դեմ ստացված բողոքները:

Ինչպես հայտնի է, արքայական ընտանիքի նորածին անդամի մասին կատարած գրառումից հետո հաղորդավարին հեռացրել էին աշխատանքից: Սկանդալը տեղի էր ունեցել այն պատճառով, որ Բեյքերը թվիթերում հրապարակել էր արքայական զույգի լուսանկարը, որոնց ձեռքերում հագնված փոքրիկ կապիկ էր եղել: Իսկ լուսանկարին կից հաղորդավարը գրել էր, որ արքայական նորածնին դուրս են գրել հիվանդանոցից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: