Հայերեն   English   Русский  

Բրիթնի Սփիրսը կրկին նյարդային պոռթկում է ունեցել և ոտաբոբիկ փողոցում հայտնվել


  
դիտումներ: 1062

TMZ պորտալի փոխանցմամբ՝ փոփ աստղ Բրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի դատարանից ոտաբոբիկ է հեռացել: Գրում է Gazeta.ru-ն:

Պորտալի տվյալներով՝ դատական լսումը փակ ռեժիմով է անցկացվել, քանի որ դրա շրջանակներում քննարկվել է երգչուհու առողջական վիճակը:

Ինչպես նշվել է, դատարանի շենքի մոտ երգչուհուն աջակցելու նպատակով պաստառներով բազմաթիվ երկրպագուներ են հավաքվել: Պաստառների վրա գրված են եղել. «Ազատ Բրիթնի»:

Ավելի վաղ երգչուհու կրտսեր քույրը հայտարարել էր, որ հոգեբուժարանում Բրիթնին ոչ համապատասխան և սխալ բուժում է ստացել:

Հիշեցնենք, որ երգչուհու նյարդային վիճակը կտրուկ վատացել էր հոր, որը նաև նրա խնամակալն է հանդիսանում, առողջական վիճակի և բարդ վիրահատությունների պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: