Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ից եկել գնացել է ՌԴ՝ ոսկի բերելու


  
դիտումներ: 216

Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարում գյումրեցի մարզիկները 3 մեդալ են նվաճել: Գուրգեն Հարությունյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը,

Արթուր Հովհաննիսյանը 2-րդ, մրցաշարի հաղթող է ճանաչվել Հովհաննես Բաչկովը:

- A կարգի միջազգային մրցաշար էր, որին մասնակցում էր 19 երկիր, Ռուսաստանն իր երեք հավաքկանով, և բոլոր լավագույն մարզիկներն էին հավաքվել: Ուժեղների պայքար էր, - Անկախի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը:

Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում էր 6 մարզիկ, որից 4-ը Շիրակի մարզից, նրանցից երեքը զբաղեցրել են 1-3-րդ հորիզոնականները: Միայն Հենրիկ Սարգսյանն էր պարտվել:

- Նրանք իրենց տեղը հաստատեցին Հայաստանի հավաքականում և կմասնակցեն եվրոպական խաղերին, որոնք կայանալու են հունիսին՝ Մինսկում, - ասում է Ղազարյանը:

Գյումրու մարզական ոլորտի պատասխանատուն չի զարմանում Բաչկովի հաղթանակից, ասում է՝ սպասում էին.

- Հովհաննես Բաչկովը երկար ժամանակ մրցաշարերի չէր մասնակցել, վերջինը նախորդ տարի է եղել: ԱՄՆ-ում նախապատրաստական հավաքների էր, որից հետո էլ սա առաջին մրցաշարն էր և սպասելի հաղթանակ էր: Նա շատ լավ մարզական վիճակում է:

Հովհաննես Բաչկովը Գյումրու Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան է, մարզիչները Ռուդիկ Մկրտչյանն ու Կարեն Ղազարյանն են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: