Հայերեն   English   Русский  

«Մանչեսթեր Սիթին»` 2-րդ տարին անընդմեջ Անգլիայի չեմպիոն


  
դիտումներ: 127

«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ 6-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն:


Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Բրայթոնին»` պաշտպանելով չեմպիոնի տիտղոսը:
«Մանչեսթեր Սիթին» առաջնությունն ավարտեց 98 միավորով և 1 միավոր գերազանցեց երկրորդ տեղը գրաված «Լիվերպուլին», որը սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի դուբլի օգնությամբ 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ:
«Չելսին» 72 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: «Տոտենհեմը» 71 միավորով գրավեց չորրորդ, իսկ Լոնդոնի «Արսենալը` 70 միավորով 5-րդ տեղը:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: