Հայերեն   English   Русский  

Հնդկաստանում «Ֆանի» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի


  
դիտումներ: 103

ANI գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի Օրիսա նահանգում մոլեգնած հզոր «Ֆանի» ցիկլոնի պատճառով ավելի քան 60 մարդ զոհվել է: Գրում է Russian.rt.com-ը:

Տեղեկացվում է, որ ներկայումս հաստատվել է 64 քաղաքացիների մահը: Ընդ որում՝ զոհերի մեծ մասը՝ 39 մարդ հայտնաբերվել է Պուրի քաղաքում:

Ավելի վաղ հաղորդվել էր ցիկլոնի հետևանքով 29 զոհերի մասին:

Ֆանիի ցիկլոնը վերջին 20 տարիների ընթացքում դարձել է Հնդկաստանի համար առավել կործանարարներից մեկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: