Հայերեն   English   Русский  

Բրյուսելում մեկնարկել է «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված միջոցառումը


  
դիտումներ: 116

Այսօր՝ մայիսի 13-ին Բրյուսելում մեկնարկել է «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված համաժողովը: Համաժողովի առաջին հատվածը անցկացվում է արտգործնախարարների մակարդակով, որին մասնակցում է նաև ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նշենք, որ «Արևելյան գործընկերության» ծրագրին 6 պետություն է մասնակցում՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան:

Այսօր օրվա երկրորդ կեսին Բրյուսել է ժամանելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այժմ Լյուքսեմբուրգում է հանդիպումներ անցկացնում:

Բացի Նիկոլ Փաշինյանից Բրյուսել են ժամանելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ուկրաինայի նախագահ Պոռոշենկոն, քանի որ Զելենսկին դեռ չի ստանձնել նախագահի պարտականությունները, Մոլդովայի, Վրաստանի վարչապետերը, իսկ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն չի ժամանելու, թեև նրան ուղարկվել է հատուկ հրավեր:

Այսօր Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի միջև բանակցություններ նախատեսված չեն, սակայն ինչպես նշել էր օրեր առաջ Փաշինյանը կարճ շփում է լինելու, իսկ արդեն Ադրբեջանի Արտգործնախարարի հետ Զոհրաբ Մնացականայանն օրվա ընթացքում մի շարք միջոցառումների է մասնակցելու:

Այս հավաքի ընթացքում Ադրբեջանը Եվրամիության հետ համաձայնագիր է ստորագրելու , սակայն դրա բովանդակության մանրամասները դեռ հայտնի չեն:

Նշենք նաև, որ այսօր երեկոյան վարչապետը Բրյուսելից մեկնելու է Պեկին: Որպես վարչապետ սա նրա առաջին այցն է Չինաստան, որտեղ հանդիպելու է երկրի նախագահ Սի Ցզիպինի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: