Հայերեն   English   Русский  

Իրանի ռազմածովային հրամանատարը կոչով դիմել է ԱՄՆ-ին


  
դիտումներ: 116

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հոսեյն Հանզադին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է լքի Մերձավոր Արևելքը: Գրում է Russian.rt.com-ը:

«Այդ ներկայությունը (Միացյալ Նահանգներին տարածաշրջանում - RT) ավարտին է մոտեցել, և նրանք պետք է հեռանան այնտեղից», - հայտարարել է Հանզադին:

Նա հավելել է, որ այն փաստը, որ ներկայումս շրջանառվում է Պարսից ծոց ավիակիր ուղարկելու մասին թեման, նորություն չէ, և ԱՄՆ-ն փորձում է մեծացնել պատերազմի հավանականությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները մտադիր է լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համակարգեր և Arlington ռազմանավ տեղակայել Մերձավոր Արևելքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: