Հայերեն   English   Русский  

Էկվադորը Լոնդոնի դեսպանատանը մնացած Ասանժի իրերը ԱՄՆ-ին կհանձնի. El Pais


  
դիտումներ: 200

Էկվադորի կառավարությունը ԱՄՆ-ին կհանձնի WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաթղթերը, որոնք Լոնդոնի դեսպանատանն են գտնվում: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին նշված է պաշտոնական ծանուցման մեջ, որը հայտնվել է El Pais թերթի խմբագրության աշխատակիցների ձեռքում:

Ինչպես նշվել է, Միացյալ Նահանգներին կփոսխանցվեն փաստաթղթեր, բջջային հեռախոսներ, հիշողության քարտեր, համակարգիչներ: Ակնկալվում է, որ Ասանժի սենյակի խուզարկությունը տեղի կունենա մայիսի 20-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ԱՄՆ-ի պահանջով Ասանժը ձերբակալվել էր Էկվադորի դեսպանատան տարածքում:

Մայիսի 30-ին տեղի կունենա Միացյալ Նահանգներ նրա արտահանձնման գործով դատավարությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: