Հայերեն   English   Русский  

Բուրկինա Ֆասոյում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհեր կան


  
դիտումներ: 189

Անհայտ անձինք հարձակվել են Բուրկինա Ֆասոյի արևելքում գտնվող Կայա քաղաքի մոտակայքում գտնվող Դաբլոյում բնակավայրի կաթոլիկ եկեղեցու վրա: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է RFI պորտալը, հարձակման արդյունքում վեց մարդ զոհվել է, այդ թվում` քահանաՆ:

Նշվում է, որ սա առաջին հարձակումն է երկրում կաթոլիկ եկեղեցու վրա:

Ավելի վաղ Նիգերիայի հարավ-արևելքում գտնվող Բենուե նահանգում գտնվող գյուղի վրա հարձակման հետևանքով սպանվել էր 35 հոգի, այդ թվում` երկու քահանա և կաթոլիկ եկեղեցու ծխականներ:

Հունվարի 27-ին Բուրկինա Ֆասոյի հյուսիսում ահաբեկչական հարձակման արդյունքում 10 մարդ էր զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: