Հայերեն   English   Русский  

ՀՔԾ-ն մերժեց Սերգեյ Բագրատյանի մասնակացությամբ միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցել


  
դիտումներ: 311

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել ապրիլի 27-ին Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որին մասնակցություն ուներ նաև ԱԺ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

ՀՔԾ քննիչի կողմից մերժվել է քրեական գործ հարուցելը, քանի որ բացակայել է հանցակազմը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ապրիլի 27-ին Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ժամանակ միջադեպ էր գրանցվել Վայոց Ձորի մարզում: Եղեգնաձոր քաղաքում միջոցառման ժամանակ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները կանխել էին ծեծկռտուքը և ոստիկանության բաժին էին տարել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանին, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանին: Ըստ ոստիկանների հաղորդած տեղեկությունների՝ միջադեպի մեջ ներգրավված է եղել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, սակայն ոստիկանները նրան բերման չէին ենթարկել, քանի որ նա ԱԺ պատգամավոր է: Ավելի ուշ Բագրատյանը հերքել էր իր մասնակցությունը միջադեպին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: