Հայերեն   English   Русский  

Ահմեթ Դավութօղլուն կարող է դուրս գալ իշխող կուսակցության շարքերից


  
դիտումներ: 262

Թուրքական «Hürriyet» թերթի հոդվածագիր Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայի նախկին վարչապետ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)

երբեմնի առաջնորդներից Ահմեթ Դավութօղլուի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու վերաբերյալ արտահայտած դիրքորոշմանն ու իշխող վերնախավի արձագանքին։

Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դավութօղլուի մասին խոսելիս օգտագործում է միայն «նախկին վարչապետ» ձևակերպումը։ Էրդողանը, ըստ Սելվիի, դրանով փորձում է ցույց տալ, որ Դավութօղլուն իրենց շարքերում այլևս անելիք չունի և չի բացառում Ռամազանի տոներից հետո նրա հեռացումը կուսակցությունից։

Իսկ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի վերաբերյալ Էրդողանը նշել էր, որ չի հանդիսանում ԱԶԿ-ի հիմնադիր և նախագահությունից հետո նույնիսկ կուսակցության անդամ չի եղել։

Հիշեցնենք, որ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ստամբուլի ընտրությունները չեղարկելու մասին որոշումից հետո հայտարարել էր, որ այդ որոշումն ու ընտրություններից հետո ծավալված իրադարձությունները խարխլել են իրենց ընդհանուր արժեքները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: