Հայերեն   English   Русский  

Նորաբաց կենտրոն, որտեղ երեխաները կարող են ոչ միայն խաղալ և լավ ժամանակ անցկացնել,


այլև ստանալ իրենց առողջությանը և զարգացմանը նպաստող ծառայություններ


  
դիտումներ: 392

Երևանում օրերս բացվել է նմանը չունեցող ՍՊԱ-կենտրոն՝ երեխաների համար։

Baby SPA կենտրոնում երեխաները կարող են ստանալ պրոֆիլակտիկ և բուժական մերսումներ, ջրային պրոցեդուրաներ և շատ այլ ծառայություններ, որոնք նպաստում են նրանց առողջությանը և զարգացմանը։

Կենտրոնում գործում են անհատական և խմբային պարապմունքներ, որոնք անցկացվում են որակավորված մարզիչների կողմից, որոնք փոքրիկների հետ տարատեսակ ջրային պրոցեդուրաներ են անցկացնում։

Մասնագետները սովորեցնում են երեխաներին` իրենց ջրի վրա պահել, իսկ ավելի մեծ երեխաներին՝ նաև լողալ։ Այստեղ նաև առաջարկում են պրոֆիլակտիկ և բուժիչ մերսումներ, ինչպես նաև երեխաների համար Հայաստանում առաջին հիդրոմերսումը, որն օգնում է կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը, կարգավորել ախորժակն ու քունը։

Անկախիհետ զրույցում Baby SPA-ի տնօրեն Սյուզի Բեյբությանը նշեց , որ այս կենտրոնում երեխաները կարող են ոչ միայն խաղալ և լավ ժամանակ անցկացնել, այլև ստանալ իրենց առողջության և զարգացման համար չափազանց կարևոր մի շարք ծառայություններ։

Այս պրոցեդուրաներից յուրաքանչյուրին անցնելուց առաջ երեխան պետք է շփվի բժշկի հետ, որը նրան կզննի՝ համոզվելու համար, որ այս կամ այն պրոցեդուրայի անցկացման համար որևէ հակացուցում չկա։

Կենտրոնում կա նաև վարսավիրանոց, որտեղ երեխաները իրենց համար հաճելի մթնոլորտում կարող են սանրվածք անել։

Կենտրոնում բոլոր պրոցեդուրաներն անցկացնում են բարձրակարգ մասնագետները, և ծնողները կարող են հանգիստ թողնել իրենց երեխաներին նրանց խնամակալության ներքո ու զբաղվել իրենց գործերով, կամ նստել սպասասրահում՝ թափանցիկ ապակու միջով հետևելով իրենց երեխաների հետ մասնագետների աշխատանքին։

Երեխաների անվտանգության հարցին Baby SPA-ում հատուկ ուշադրություն են հատկացնում. Յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո մինչև մեկ տարեկան երեխաների համար նախատեսված փոքր լողավազանների ջուրը թափում և լողավազանները վարակազերծում են բնական նյութերից պատրաստված անվտանգ միջոցների օգտագործմամբ։

Նույնիսկ, եթե երեխան լողավազանում ջուր կուլ տա, նրա հետ ոչինչ չի պատահի։

Ավելի մեծ լողավազանների ջուրը փոխում են 2-3 օրը մեկ։

Լողավազաններում քլոր չեն օգտագործում, դրա փոխարեն օգտագործում են երեխաների առողջության համար շատ ավելի անվտանգ մաքրման օզոնային համակարգ։

Մեզ հետ զրույցում Սյուզի Բեյբությանը նշեց, որ Baby SPA-ում ճկուն գնային քաղաքականություն է գործում։

Այստեղ գործում է նաև զեղչերի համակարգ, ինչպես նաև կան աբոնեմենտներ և ծառայությունների փաթեթներ, որոնց շարքում յուրաքանչյուր ծնողը կարող է գտնել իր երեխայի համար ամենահարմար տարբերակը։

Baby SPA կենտրոնը աշխատում է շաբաթվա բոլոր օրերին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: