Հայերեն   English   Русский  

​Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մեկնեց Բուլղարիայի Հանրապետություն


  
դիտումներ: 237

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը կմասնակցեն Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը:

Այս զորավարժությանը կմասնակցեն նաև ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի (նահանգ՝ Թենես), Ռումինիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը նախորդ տարի անվանական հրավիրված լինելով Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացվող ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին, ձեռք էր բերել հետագա համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածություններից էր նաև ՀՀ ՊՆ ռազամական ոստիկանության խաղաղապահ դասակի մասնակցությունը «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը:

ՀՀ ՊՆ ՌԱԶԱՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: