Հայերեն   English   Русский  

Սուդանում բողոքի ակցիաների ընթացքում հնչած կրակոցների հետևանքով զոհերի թիվն ավելացել է


  
դիտումներ: 65

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սուդանի մայրաքաղաքի հրապարակում բողոքի ակցիաների շրջանակներում հնչած կրակոցների հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ հնչած կրակոցների հետևանքով հինգ ցուցարար և Սուդանի բանակի մեկ սպա է զոհվել:

Գործակալության տվյալներով՝ դեռևս հայտնի չէ, թե ով է պատասխանատու հարձակման համար, սակայն ենթադրվում է, որ դրանք կարող են լինել իշխանությունից հեռացված երկրի նախկին ղեկավար Օմար ալ-Բաշիրի հետ կապված անձինք:

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել երկրի բանակի և ընդդիմության միջև իշխանության կառուցվածքի վերաբերյալ մի շարք համաձայնությունների ձեռքբերման ֆոնին:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Սուդանի մայրաքաղաքի հրապարակում հրաձգություն և պայթյուններ են սկսվել: Հետագայում տեղեկություններ տարածվեցին հարձակման ժամանակ սպանված Սուդանի բանակի սպայի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: