Հայերեն   English   Русский  

Դե Ռոսին կհեռանա «Ռոմայից»


  
դիտումներ: 68

«Ռոմա» ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի ավագ Դանիելե դե Ռոսին կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո: Դե Ռոսին վերջին հանդիպումը կանցկացնի «Պարմայի» հետ մայիսի 26-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում:


Դե Ռոսին «Ռոմայի» գույները պաշտպանել է ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, որը սկսվել է 2002 թվականից:
Այդ ընթացքում նա դարձել է Իտալիայի կրկնակի գավաթակիր և մեկ անգամ էլ` սուպերգավաթակիր:
35-ամյա խաղացողը չի պատրաստվում ավարտվել կարիերան: Դեռևս պարզ չէ, թե իտալացին որ ակումբ կտեղափոխվի:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: