Հայերեն   English   Русский  

Reuters.«Թուրքիան քննարկում է S-400-ների մատակարարման հետաձգումը»


  
դիտումներ: 74

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ճգնաժամային լարվածություն առաջացրած ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցը շարունակում է մնալ բանակցությունների առարկա:

Թուրքիայի կողմից S-400-ների գնման գործարքի շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու համար բանակցություններ են ընթանում։

Ըստ «Reuters» գործակալության՝ Թուրքիան ԱՄՆ-ի պահանջով համաձայնել է հետաձգել S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը։

Ավելի վաղ թուրք պաշտոնյաները հայտնել էին, որ Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը կմատակարարվեն 2019 թվականի հուլիսին։

Ըստ համացանցում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է մատակարարումը հետաձգել մինչև 2020թ.:

Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել էր ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ գնահատելու S-400 և F-35-երի ռիսկերը, սակայն ԱՄՆ-ն մերժել էր այդ առաջարկը։ Այժմ տարածված և դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է դրական արձագանքել համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին, եթե Թուրքիան հետաձգի մատակարարման իրականացումը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: