Հայերեն   English   Русский  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է ՉԺՀ,տեսանյութ


  
դիտումներ: 230

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Պեկինի «Շոուդու» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը` պատվո պահակախմբի մասնակցությամբ: Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին, որից հետո նրանց ողջունել են ՉԺՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գոու Վեյմին և Հայաստանում Չինաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թիեն Էրլունը:

Մայիսի 14-ի երեկոյան տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: